
Ազգային հաղթող՝ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամ
26 Nov 2021
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի PLUG.am ծրագիրը ճանաչվել է Energy Globe Award մրցանակաբաշխության Ազգային հաղթող։
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի PLUG.am ծրագիրը ճանաչվել է Energy Globe Award մրցանակաբաշխության Ազգային հաղթող։
Այս տարի 180 երկրների կողմից շրջակա միջավայրի պաշտպանությանը ուղղված ավելի քան 2500 նախագիծ է ներկայացվել Energy Globe Award մրցանակաբաշխությանը:
PLUG.am-ը «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի նախագծերից մեկն է, որը միտված է աջակցելու երկրում ենթակառուցվածքների զարգացմանը՝ տեղադրելով էկոլոգիապես մաքուր էլէկտրական մեքենաների լիցքավորման կայաններ: Նախագծի գլխավոր նպատակը՝ Երևանում և ՀՀ մարզերում առնվազն 25 լիցքավորման կայանների ներմուծումն ու տեղադրումն էր, որն այժմ հաջողությամբ իրականացվել է: