Բացահայտեք «էլեկտրամոբիլային» Հայաստանը Plug.am-ի նոր բջջային հավելվածի հետ

04 Oct 2021

Բեռնեք Google Play և App Store-ից և տեղեկացեք բոլոր նորություններին և թարմացումներին։

Հարգելի էլեկտրամոբիլիստներ, ուրախ ենք հայտնել, որ այսուհետ դուք կարող եք Հայաստանում տեղադրված բոլոր լիցքավորման կայանների մասին տեղեկանալ Plug.am-ի նոր բջջային հավելվածի շնորհիվ, որը հասանելի է թե՛ Google Play, թե՛ App Store հարթակներում։
  • Հավելվածը թույլ է տալիս վարորդներին՝
  • Գտնել իրենց էլեկտրամոբիլների հետ համատեղելի հանրային լիցքավորման կայաններ։
  • Նոր լիցքավորման կայան հայտնաբերելիս, ավելացնել այն հավելվածում։
  • Հղում է տալիս դեպի ձեր նախընտրած նավիգացիոն հավելվածը` մոտակա կայաններին արագ հասնելու համար:
  • Նախապես տեղեկանալ լիցքավորման կայանի աշխատունակության մասին։
  • Գտնել վարորդի նախատեսված ուղղու վրա տեղակայված բոլոր կայանները:
 
Հ․Գ․ Բեռնեք և տեղեկացեք «էլեկտրամոբիլային» Հայաստանի բոլոր նորություններին և թարմացումներին։
 
«Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրը ֆինանսավորվել է UNDP in Armenia, Global Environment Facility, GEF Small Grants Programme կողմից։