Բացվեց Վայոց Ձոր մարզի ամենախոշոր՝ «Վայոց Արև» արևային ՖՎ կայանը

19 Oct 2018

1000 կՎտ դրվածքային հզորությամբ և 1.750 մլն կՎտժ Տարեկան արտադրողականությամբ կայանը կառուցվել է Օպտիմում Էներջի ընկերության կողմից։

Հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Վայոց Ձորի մարզի ամենախոշոր «Վայոց Արև» արևային ՖՎ կայանի բացման արարողությունը: 1000 կՎտ դրվածքային հզորությամբ և 1.750 մլն կՎտժ Տարեկան արտադրողականությամբ կայանը կառուցվել է Օպտիմում Էներջի ընկերության կողմից։


Համակարգին կան միացած արդեն 6 արևային կայաններ, 3.9 մՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ, ևս 6 կայան գտնվում են շինարարության փուլում:

2016թ. Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվեց մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ կայանների սակագինը: Միևնույն ժամանակ սահմանափակում դրվեց մինչև 10 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ: