ԳԼԽԱՎՈՐ > Նորություններ և Միջոցառումներ > Գարգառ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգի և հանրակրթական դպրոցի շենքի վերանորոգում
Գարգառ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգի և հանրակրթական դպրոցի շենքի վերանորոգում
04 Oct 2023
Գարգառ գյուղի բնակիչները կապահովվեն անվտանգ ու մաքուր խմելու ջրով
«Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան և Կոկա-Կոլա հիմնադրամի հետ համատեղ կաջակցի ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի «Գարգառ գյուղի խմելու ջրի մատակարարման համակարգի և հանրակրթական դպրոցի շենքի վերանորոգում» ծրագրին, որի նպատակն է բարելավել գյուղի դպրոցական ենթակառուցվածքները՝ ստեղծելով անվտանգ, էներգաարդյունավետ ու հաճելի միջավայր դպրոցականների և ուսուցիչների համար։
Նորակառույց ջրատարի ներքին ցանցից դեպի դպրոց տանող ճյուղի մի հատվածը կունենա շուրջ 900մ երկարություն, որը թույլ կտա հասցնել որակյալ խմելու ջուրը դպրոցին և մյուս համայնքային հաստատություններին:
Նոր խողովակով հոսող խմելու մաքուր ջրից կօգտվեն՝
➜ դպրոցի 35 աշխատող
➜ մանկապարտեզի 10 աշխատող
➜ 30 երեխա
➜ վարչական 4 աշխատող
➜ 200 աշակերտ
➜ բժշկական կենտրոնի 2 աշխատող
➜ մարզական կենտրոն հաճախող 30 երեխա
➜ 1374 բնակիչ (340 տնային տնտեսություն):
Ծրագրի իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից: