ԵԱՏՄ-ն զրոյացնում է էլեկտրական մեքենաների մաքսազերծումը

16 Apr 2020

Զրոյական դրույքաչափը գործելու է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը

ԵՏՀ-ի Խորհուրդը որոշում է կայացրել զրոյացնել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը էլեկտրական շարժիչներով շարժիչային տրանսպորտային միջոցների առանձին տեսակների համար:
Զրոյական դրույքաչափը գործելու է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և կիրառվելու է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից էլեկտրամոբիլների ԵԱՏՄ ներմուծման ժամանակ։ Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո` մայիսի 4-ին։
Այսպիսով, հաշվի առնելով ԵԱՏՄ-ի կողմից ընդունված և իրականացվող միջոցները և միջոցառումները, էլեկտրամոբիլների համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի իջեցումը նպաստելու է «հնգյակի» երկրներում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորմանը, դրանց արտադրության և լիցքավորման ենթակառուցվածքի զարգացմանը։​