Էլեկտրամոբիլիզացման նոր ուղիներ՝ Լյուքսեմբուրգում անցկացված բարձր մակարդակի հանդիպումից հետո

12 Nov 2019

Էլեկտրամոբիլիզացման գործընթացների օպտիմիզացում դինամիկ գնագոյացման և թվային տեխնոլոգիաների միջոցով

2019-ի հոկտեմբերին IRENA-ի կողմից Լյուքսեմբուրգում կազմակերպվեց «Լուծելով էներգիայի և տրանսպորտի միջև խնդիրը» հնգակողմ աշխատաժողով, որն առաջին անգամ համախմբեց առանցքային շահագրգիռ կողմերին բոլոր ներգրավված ոլորտներից: Մասնակիցները և ոլորտի մասնագետները քննարկեցին էլեկտրամոբիլիզացիայի միջոցով էլեկտրական էներգիային անցումն արագացնելու ռազմավարությունը: Համաժողովի մասնակիցները քննարկեցին նաև էլեկտրամոբիիզացիան, այսպես կոչված «խելացի» լիցքավորման տեսակետից, որպես էներգետիկ ոլորտի փոխակերպող գործոն:
IRENA-ի «Նորարարական աշխարհայացք. Էլեկտրական մեքենաների համար սմարթ լիցքավորումը» վերջին զեկույցում պատկերված է, թե ինչպես է էլեկտրամոբիլների անվերահսկելի լիցքավորումը ծանրաբեռնում ցանցը, ինչի արդյունքում մեծ ներդրումներ են պահանջվում լոկալ ցանցերը հզորացնելու համար: Կարգավորելով ոլորտը դինամիկ գնագոյացման և թվային տեխնոլոգիաների միջոցով կարելի է 40-90%-ով նվազեցնել Էլեկտրամոբիլների պատճառով ցանցում առաջ եկած ներդրումների անհրաժեշտությունը: Բացի այդ, «անիվների վրա մարտկոցների» արդյունավետությունը հնարավոր է առավելագույնի հասցնել:

Մինչև 2025 թվականը բնակելի թաղամասերին բաժին ընկնող էլեկտրաէներգիայի 1/3-ը կարող է բաժին հասնել էլեկտրական մեքենաների լիցքավորմանը: