Էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների տեղադրման հայտերի ներկայացման հրավերք

08 Apr 2019

Բոլոր շահառու կողմերին առաջարկում ենք ներկայացնել հայտ իրենց համայնքում կայանի տեղադրման համար

«Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամը ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ իրականացնում է Plug.am ծրագիրը: Նախատեսվում է ստեղծել լիցքավորման կայանների ցանց ՀՀ բոլոր մարզերում։

Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքները, խթանելով էլեկտրոմոբիլների շուկայի զարգացմանը Հայաստանում։ Ծրագրի նպատակներից է նաև նպաստել CO2 արտանետումների կրճատման գլոբալ մարտահրավերներին և Փարիզի համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին։ Ավելի մանրամասն ծրագրին կարող եք ծանոթանալ www.energyagency.am կամ www.plug.am կայքերում։

Բոլոր շահառու կողմերին առաջարկում ենք ներկայացնել հայտ իրենց համայնքում կայանի տեղադրման համար։

Կայանի տեղադրման դիմելու համար անհրաժեշտ պայմաններն են՝

  • 24/7 հասանելիությամբ ավտոկայանման հնարավորություն
  • Կայանատեղին մոտ (առավելագույն հեռավորությունը 10 մետր), ձեզ պատկանող, եռաֆազ հոսանքի միացման կետի առկայություն (առանձին դեպքերում հնարավոր է մեկ ֆազով միացում)
  • Կայանի անվտանգության ապահովում, տեղադրման վայրում տեսախցիկների կամ պահակակետի առկայություն
  • Պատրաստակամություն հոգալ կայանի երկարաժամկետ օգտագործման ծախսերը (հոսանքի ծախս, սպասարկում)
  • Ցանկալի է տարածքում ինտերնետ կապի WiFi ծածկույթի առկայություն

Եթե վերոնշյալ նախապայմանները կարող եք բավարարել, խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը և մենք ձեզ հետ կապ կհաստատենք՝ 

Պայմաններին ծանոթանալու համար՝  https://bit.ly/2HOoeMd
Հայտ ներկայացնելու համար՝  https://bit.ly/2VhddFW

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055326533 հեռախոսահամարով կամ գրել EVplug.am@gmail.com էլ.փոստին։