ԵՄ համաֆինանսավորմամբ ծրագրերի ամփոփիչ միջոցառումը
28 Nov 2019
Տեղի ունեցավ «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի ամփոփումը
Նոյեմբերի 28-ին Ալեքսանդր հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն կանանց համար.տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» և «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրերի ամփոփիչ միջոցառումը «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացում՝ համաձայն Համապարփակ և ընգրկուն գործընկերության համաձայնագրի նպատակների» Համաժողովի շրջանակներում: Համաժողովի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքերը, տեղի ունեցան պանելային քննարկումներ՝ քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում բարեփոխումների գործընթացում, թեմայով:
«ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամի ենթադրամաշնորհի աջակցությամբ նոյեմբերի 9-ին «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում իրականացվել էր ՀՀ Տավուշի մարզի Սևքար համայնքի լեդաֆիկացումը: