Եվս երկու Կլոր-Սեղան Քննարկում «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում

03 May 2019

Էներգախնայողություն և Էներգաարդյունավետություն`«Լուսավոր Սահման» ծրագրի դերը

Ապրիլի 27-ին և 28-ին «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման - Bright Border) ծրագրի շրջանակներում անցկացվեցին երկու կլոր սեղան քննարկումներ: Առաջին քննարկմանը մասնակցում էին «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ անդամները, երկրորդին՝ էներգետիկ ոլորտի մասնագետներ և տարբեր մասնագիտությունների այլ մասնակիցներ։

Մանակիցները խոսեցին էներգետիկ ոլորտի, Հայաստանի Էներգետիկ Համակարգի և իր առջև ծառացած մարտահրավերների մասին։ Քննարկվեցին Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի առանձնահատկությունները և զարգացման հեռանկարները․ քննարկումը հագեցած էր գործնական գիտելիքներով՝ մասնագետների փորձի շնորհիվ։ Խոսվեց նաև էներգախնայողության կարևորությունը և լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործելու առավելությունները:

Ներկաների մի մասը «Լուսավոր Սահման»-ի ակտիվ աջակիցներ էին, որոնց ներկայացվեց ծրագրի ընթացքը, ակնկալվող արդյունքները և հեռանկարները։ Ե՛վ ԵԻԱ ՀԿ անդամների, և՛ մասնագետներից ոմանք պատրաստակամություն հայտնեցին մասնակցել Մայիսի 5-ին կայանալիք Կոթի և Բերդավան գյուղերի լեդաֆիկացման միջոցառմանը։ 

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ի դեկտեմբերի 1-ից, 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ.-ի հունիսի 1-ը, իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ: