Հանդիպում Երևանում Շվեդիայի դեսպանության նորանշանակ խորհրդական-դեսպանորդ Բիրյեր Կարլսոնի հետ

09 Sep 2019

Մանրամասն քննարկվեցին էներգետիկայի ոլորտում Հայաստանում առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները

2019 թ․ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանի հանդիպումը Երևանում Շվեդիայի դեսպանության նորանշանակ խորհրդական-դեսպանորդ, գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնի հետ։ 

Պարոն Տ․ Հարությունյանը շնորհավորեց պարոն Բ․ Կարլսոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արգասաբեր ու արդյունավետ գործունեություն Հայաստանում։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, առաքելությունն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ 

Մանրամասն քննարկվեցին էներգետիկայի ոլորտում Հայաստանում առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև հնարավոր երկկողմ համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի տարբեր ուղղություններում։ Հանդիպման արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ։ Առաջիկայում նախատեսվում է «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հանդիպումը Շվեդիայի և Սկանդինավյան երկրների մի քանի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ։