Հանդիպում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպանի հետ
21 Sep 2019
«Էներգետիկայի հայկական գործակալություն»-ը շնորհավորեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին
2019 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը հյուրընկալել էր «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի ներկայացուցիչներին:
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը շնորհավորեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք մեր երկրում:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, ինչպես նաև քննարկվեցին էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները լիտվական կողմի հետ: