Հանդիպում Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության հետ
25 Sep 2019
Քննարկումներ էներգետիկայի ոլորտի վերաբերյալ
Սույն թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի հանդիպումը «Շվեդական միջազգային զարգացման և համագործակցության գործակալության» ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին էներգետիկայի ոլորտում Հայաստանում առկա իրավիճակն ու զարգացման ուղղությունները, ինչպես նաև ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր հեռանկարները: