Հայաստան ներմուծված էլեկտրամոբիլներ

03 Aug 2020

Ներկայացնում ենք ՀՀ ներմուծված (հայտարարագրված) տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ արտահանող երկրների, համաձայն ՊԵԿ-ի կողմից ստացված տվյալների:

Էլեկտրական շարժիչով մեքենաների շուկան շատ արագ է զարգանում, և համաշխարհային միտումները վաղ թե ուշ իրենց ազդեցությունն են ունենում նաև Հայաստանում: Պայմանավորված ԵԱՏՄ մաքսային կարգավորումներով, ՀՀ կառավարության սահմանած արտոնություններով, ինչպես նաև Հայաստանում աննախադեպ էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքների զարգացմամբ՝ էլեկտրամոբիլների տարածման առումով առաջիկա տարիները լինելու են հեղափոխական։ Նշենք, որ PLUG.am ծրագրի շրջանակում լիցքավորման կայանների ցանցը ընդլայնվում է, արդեն առկա են թվով 10 լիցքավորման անվճար կայաններ ՀՀ մարզերում:
2020 թվականի մայիսի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը հավասարեցվել է 0-ի:

Հիշեցնենք, նաև որ Կառավարության կողմից էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված առաջին արտոնությունը՝ ՀՀ տարածք մինչև 2022թ. հունվարի 1-ը էլեկտրամոբիլների ներմուծման և օտարման ժամանակ ԱԱՀ-ից ազատումն է: