Հայաստանում 400 ՄՎտ հզորությամբ արևային էներգիայի նախագծերը իրականություն են դառնում
30 Nov 2019
Վերականգնվող էներգետիկայի ոլորտում խոշորագույն «Մասդար» ընկերությունը արևային էներգիայի ծրագրեր է իրականացնելու Հայաստանում
Համաձայնագիր է ստորագրվել վերականգնվող էներգետիկայի առաջատար ընկերություն «Մասդարի» և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» միջև Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ արևային էներգիայի նախագծեր մշակելու և զարգացնելու մասին, որի համաձայն 300-320 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ են կատարվելու Հայաստանում:
Համաձայնագիրը ստորագրվել է Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ և աջակցությամբ: Համատեղ զարգացման համաձայնագրի շրջանակներում առաջին նախագիծը 200 ՄՎտ հզորությամբ մասշտաբային արևային ֆոտովոլտային կայանների կառուցումն է Հայաստանի արևմուտքում, որը կօգտագործի էլեկտրաէներգիա արտադրելու համար ամենաժամանակակից երկբևեռ տեխնոլոգիան` էլեկտրաէներգիա արտադրելու արևի ինչպես ուղիղ, այնպես էլ արտացոլված լույսի շնորհիվ։
Մինչև 2025 թ. Հայաստանը պարտավորվել է իր էլեկտրաէներգիայի 30% ստանալ վերականգնվող աղբյուրներից , և հնարավորություն ունի ինտեգրելու մինչև 1000 ՄՎտ արևային էներգիա` համաձայն վերոնշյալ համաձայնագրի: Այսօր երկիրն ունի էներգիայի շուրջ 2800 ՄՎտ դրվածքային հզորություն, որը հավասարաչափ բաշխված է միջուկային, հիդրո և ներմուծվող բնական գազից ստացվող ջերմային էներգիայի արտադրության միջև:
Հայաստանը յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց ստանում է մոտ 1720 կՎտժ արևային էներգիա՝ համեմատած Եվրոպայում մեկ քառակուսի մետրի համար միջին հաշվով 1000 կՎտ ժամի: Հայաստանի 200-ից ավել գետեր և լճեր հարմար են լողացող արևային էներգիայի նախագծերի համար: Ըստ համաձայնագրի նաև նախանշվել է 100 ՄՎտ "լողացող կայանի" կառուցման մասին:
Ներկայումս Հայաստանը ունի փոքր և միջին չափի արևային ֆոտովոլտային կայաններ 50 ՄՎտ համակցված հզորությամբ, ևս 250 ՄՎտ հզորության արևային նախագծերը լիցենզավորված են շինարարության համար, իսկ նախատեսվող ծրագրերի ծավալը կազմում է ընդհանուր 700 ՄՎտ: