Հայկ Հարությունյանին վկայական է շնորհվել ԱՄՆ Կառավարությունում
01 Oct 2018
Հայկ Հարությունյանը հաջողությամբ ավարտել է "Distinguished Humphrey Leadership" առաջնորդության դասընթացն ու մասնագիտական զարգացման ծրագիրը:
2018թ. Հոկտեմբերի 1-ին, մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ Կառավարության կողմից Էներգետիկայի Հայկական Գործակալության գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանին շնորհվել է վկայական “Distinguished Humphrey Leadership” առաջնորդության դասընթացն ու մասնագիտական զարգացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ:
"Distinguished Humphrey Leadership" ծրագիրը համախմբում է մասնագիտական համապատասխան կարողություններ ունեցող առաջնորդներին, ստեղծում ցանցեր նպաստելու համաշխարհային գլոբալ մարտահրավերներին դիմակայելու հարցում համագործակցությանը:
"Distinguished Humphrey" շրջանավարտները` բարձրաստիճան պաշտոնյաներ և հասարակական ոլորտի ներկայացուցիչներ են, ովքեր ազդեցություն ունեն իրենց ոլորտներում քաղաքականության կերտման վրա: