Հայտարարվում է մրցույթ

10 Feb 2021

Նորարական տեխնոլոգիաներ ջերմատների էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը, «Արեգի» ՍՊԸ և «Օպտիմում Էներջի» ՍՊԸ ընկերությունները հայտարարում են մրցույթ նորարական տեխնոլոգիաներ ջերմատների էներգաարդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Մրցույթին մասնակցելու հիմնական պայմաններն են:

  • էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ, որոնք պետք է հիմնավորված լինեն հստակ ֆիզիկատնտեսական հաշվարկներով;
  • էներգաարդյունավետության միջոցառումների ներդրումը, խնայողությունները և հետգնման ժամկետը պետք է հստակորեն հիմնավորված լինեն հաշվարկներով;
  • նորարարակ լուծումներով;
  • ջեռուցման համար կիրառվեն վերականգնվող էներգետիկ աղբյուրներ;
  • մրցույթիհաղթողներ կարող են լինեն մեկից ավել մասնակիցներ, ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձ;
  • մրցանակային ֆոնդը 1.000.000 միլիոն ՀՀ դրամ;
  • հաղթող մասնակցին կարող է առաջարկվել մրցանակի փոխարեն աշխատանք իր իսկ նորարարության իրագործման գործում, որպես թիմի անդամ;
  • հայտերն ընդունվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով;
  • հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ սույն թվականի մարտի 5-ը;
  • հայտերն ուղարկել info@energyagency.am  էլ․ հասցեին։