ՀԷՑ-ը միջազգային աննախադեպ վարկանիշ է ստացել

22 Feb 2021

Moody's Investors Service-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը շնորհել է Ba2 վարկանիշ՝ «կայուն» կարգավիճակով

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Ba2 «կայուն» կարգավիճակով վարկանիշը հաստատվել է Moody's Investors Service միջազգային առաջատար վարկանիշային գործակալության կողմից, և այս անգամ երկարաժեմկետ։
Գնահատականը հիմնված է ընկերության ֆինանսական ամուր հիմքի, սակագների կարգավորման թափանցիկ համակարգի, ինչպես նաև երկարաժամկետ միջավայրում շահութաբերության եւ դրամական հոսքերի թափանցիկություն մակարդակի վրա:
Վարկանշման ընթացքում հաշվի են առնվել հետեւյալ գործոնները.

  • սակագնային կարգավորման թափանցիկ համակարգը, ծախսերի եւ հաստատված ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները,
  • ֆինանսական եւ տնտեսական պլանավորման բարձր մակարդակը եւ տեսանելի ապագայում բարձր եկամտաբերության հստակ սպասումները (կարգավորող մարմնի կողմից մինչեւ 2027 թվականը հաստատված լիցենզիայի պայմաններ),
  • ընկերության կողմից վերջին տարիների ընթացքում գրանցած բարձր ֆինանսական ցուցանիշները,
  • կարգավորող մարմնի անկախությունը կառավարությունից,
  • ընկերության կայուն կարգավիճակը Հայաստանի էլեկտրաէներգետիկայի շուկայում:

Նշենք, որ Ընկերությունը «Տաշիր» ընկերությունների կազմում ընդգրկվելուց հետո սկսել և առանց ընդհատումների շարունակում է 726 մլն դոլար արժողության 10-ամյա ներդրումային ծրագրի իրականացումը: 10-ամյա նախագծի նպատակն է բաժանորդներին մատակարարվող ծառայությունների որակի բարձրացումը, մասնավորապես՝ էլեկտրատնտեսության արդիականացում ու վերակառուցում, էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգի ներդրում, կառավարման միջազգային ստանդարտների (ISO) ներդրում եւ այլ կարեւոր ուղղություններ։