Հիմնադրամը մասնակցեց «Դեպի Հայք»-ի կողմից կազմակերպված սեմինարին
10 Oct 2019
Սեմինարին հիմնադրամի աշխատակիցները ներկայացրեցին ատոմային և վերականգնվեղ էներգետիկայի ոլորտը
2019 թ. հոկտեմբերի 9-ին «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի աշխատակիցները մասնակցեցին «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից կազմակերպված սեմինարին:
Սեմինարի ընթացքում «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի աշխատակիցները հանդես եկան վերականգնվող էներգիայի և ատոմային էներգիայի մասին դասախոսություններով: Մասնակիցներին ներկայացվեց նաև «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի առաքելությունն ու գործուներությունը, կոչ արվեց երիտասարդներին ակտիվ ներգրավվել Հայաստանում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված տարբեր ծրագրերում, ինչպես նաև ցանկության դեպքում փորձաշրջան անցնել հիմնադրամում: