ՀԾԿՀ-ն հաստատել է սակագին արևային էներգետիկայի համար

24 Oct 2018

Հաստատվեց նոր սակագին արևային էներգետիկայի համար։

2018թ․ հոկտեմբերի 24-ին Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովը հաստատեց 5 ՄՎտ հզորությամբ, 100 ՄՎտ գումարային դրվածքային հզորությամբ արևային ՖՎ կայանների սակագին ՝ 23,864 դր/ կՎտժ։ 2017թ․հայտարարվեց "Մասրիկ-1" արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթը, որի արդյունքում 2018թ.-ին առաջարկվող սակագնի չափը կազմեց 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):

2016թ. Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի կողմից սահմանվեց մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ կայանների սակագինը՝ 42,845 դր/կՎտժ: