Կենտրոնացված Արևային Էներգետիկան 22․4 ԳՎտ 2030թ․-ին

23 Apr 2019

Կենտրոնացված Արևային Էլեկտրակայանների համաշխարհային գումարային հզորությունը կհասնի 22․4 ԳՎտ-ի:

Հայաստանյան շուկայում արևային էներգետիկ ոլորտում գերակշռում է ֆոտովոլտային համակարգերի դերը, սակայն կարևոր է ուշադրություն դարձնել նաև այլ արդյունավետ տեխնոլոգիաների համաշխարհային տենդենցներին։ 

«Կենտրոնացված Արևային Էներգիայի Շուկա, 2019» զեկույցում GlobalData-ն վերլուծում է ոլորտի զարգացման հեռանկարները եւ կանխատեսում, որ 2030 թ․-ին համաշխարհային ԿԱԷ կայանների գումարային հզորությունը կաճի մինչեւ 22․4 ԳՎ, 2018 թ.-ի 5,6 ԳՎ-ից: 

Անցյալ տարի ոլորտի հզորությունը աճել է 601 ՄՎտ-ով, որից 200-ը ապահովում է Չինաստանը: Երկիրը կարող է դառնալ շուկայի առաջատարը, բարձր ցուցանիշներ կապահովեն նաև Չիլին եւ Մերձավոր Արեւելք-Հյուսիսային Աֆրիկա տարածաշրջանը: Մարոկկոն, մասնավորապես, ծրագրում է ԿԱԷ-ի կայանների գործարկմամբ 2020-ին ապահովել իր էներգետիկ կարիքների 42%-ը: 

«Կենտրոնացված արևային էներգիայի համաշխարհային շուկան վերակենդանացման ռեժիմում է, աճուրդային մեխանիզմի եւ հիբրիդային Ֆոտովոլտային-ԿԱԷ (PV-CSP)-ի միջոցով աճուրդի գինը նվազեցնելով: ԿԱԷ-ն ջերմային էներգիայի կուտակման տեխնոլոգիայի շնորհիվ շուկայում կարևոր տեղ կզբաղացնի՝ հաշվի առնելով հուսալի եւ կայուն էներգիայի պահանջարկի աճը», - եզրափակել է GlobalData-ի էներգետիկ վերլուծաբանը:

Արևային էներգիայի կենտրոնացում տեխնոլոգիան հայելային համակարգ է, որը կենտրոնացնում է լուսային էներգիան և փոխարկում ջերմայինի: Ջերմային էներգիայի կուտակումը օգտակար է ամպամած օրերին, մայրամուտի կամ արևածագի ժամերին էլեկտրաէներգիա արտադրելու համար: Այս հնարավորությունը արևային էներգիան դարձնում է վերականգնվող էներգիայի ճկուն աղբյուր: ԿԱԷ համակարգերը կարող են նաև ինտեգրվել այլ ջերմային էլեկտրակայաններում՝ ածուխի, բնական գազի, կենսագազի կամ երկրաջերմային կայաններում: