Լուիզա Վարդանյան՝ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի նոր տնօրեն

03 Jul 2020

Հուլիսի 1-ից հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Լուիզա Վարդանյանը

Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 1-ից «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Լուիզա Վարդանյանը, ով ունի ծրագրերի մշակման և զարգացման, մարդկային ռեսուրսների, ֆինանսական և ադմինիստրատիվ կառավարման ոլորտներում ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ:
Լուիզան շատ խանդավառ է էներգետիկայի վերաբերյալ և, միանալով հիմնադրամին, կանի հնարավորինը թիմի հետ հասնելու նորանոր ձեռքբերումների:

Լուիզա Վարդանյանը ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը, ստանալով իր առաջին կրթությունը մեքենաշինության ճարտարագիտության ոլորտում։ Իսկ ավարտելով Հայաստանի Ամերիկյան Համալսարանը՝ ստացել է Գործարար ղեկավարման մագիստրոսի կոչում։