Պահուստային մարտկոցները փոխում են վերականգնվող էներգիայի ապագան

09 Apr 2020

Պահուստային մարտկոցները ապահովում արևային և քամու էներգիաների օգտագործման բարձր արդյունավետությունը և նպաստում վերականգնվող էներգետիկ պաշարների մասնաբաժնի ավելացմանը։

Վերականգնվող էներգետիկայի զարգացման հետ մեկտեղ աճում է նաև մարտկոցների և էներգակուտակիչների պահանջարկը: Առանց մարտկոցների համակարգերի անհնար է պատկերացնել վերականգնվող էներգետիկայի ապագան։ Դրանք են ապահովում արևային և քամու էներգիաների օգտագործման բարձր արդյունավետությունը և նպաստում վերականգնվող էներգետիկ պաշարների մասնաբաժնի ավելացմանը։ Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության (IRENA) կողմից կատարված վերլուծությունները ցույց են տալիս, թե ինչպես են էլեկտրաէներգիայի կուտակման և պահեստավորման տեխնոլոգիաները կիրառվում էլեկտրաէներգիայի ոլորտում ՝ մասնավորապես էլեկտրամոբիլների և այլ սարքերի արտադրությունում , ինչպես նաև խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում։

  • Ներկայումս էլեկտրաէներգիայի կուտակման և պահեստավորման համակարգերը օգտագործվում են գրեթե բոլոր զարգացած երկրներում:
  • 100 ՄՎ / 129 ՄՎժ հզորությամբ ամենախոշոր համակարգերից մեկը տեղադրված է Ավստրալիայի հողմային ֆերմայում՝ ապահովելով Tesla-ի լիտիում-իոնային մարտկոցներում էներգիայի կուտակումը:
  • Պահուստային մարտկոցները թույլ են տալիս իջեցնելու էլեկտրական ցանցի ծանրաբեռնվածությունը և զգալիորեն խնայել ծախսերը։
  • Գլոբալ առումով զարգացող երկրներում սպասվում է մարտկոցների համակարգերի ստեղծման 40% ամենամյա աճ։

Անդրադառնալով Հայաստանում վերականգվող էներգետիկայի զարգացման կարևորությանը, պետք է գիտակցենք, որ մենք նույնպես կունենանք պահուստային մարտկոցների համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը՝ էլեկտրամոբիլնելի և լիցքավորման կայանների համակարգը զարգացնելու, ինչպես նաև արևային և հողմային էներգիայի առավել արդյունավետ կիրառումն ապահովելու համար: