
Փոխըմբռնման հուշագիր`«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության միջև
01 Oct 2019
Հուշագիրը կնպաստի անապահով ընտանիքների աղքատության հաղթահարմանը
Ս/թ հոկտեմբերի 1-ին «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի և «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվեց շարունակական համագործակցության Փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը նպատակ ունի կողմերի փոխհամագործակցությամբ և համատեղ ջանքերով նպաստել Հայաստանում առավել խոցելի ընտանիքների աղքատության փուլային հաղթահարմանը և երեխաների պաշտպանությանը: