Փոխըմբռնման հուշագիր «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև

25 Oct 2019

Հուշագիրը կնպաստի սոցիալական և զբաղվածության իրավիճակի բարելավմանը

Ս/թ հոկտեմբերի 25-ին «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքվեց Փոխըմբռնման հուշագիր:

Կողմերն իրենց լիազորությունների և իրավասությունների շրջանակներում նպատակադրված են համագործակցել ՀՀ-ում սոցիալապես անապահով ընտանիքների և երեխաների պաշտպանության, ինչպես նաև սոցիալական և զբաղվածության իրավիճակի բարելավման ուղղությամբ: