Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության՝ Գրականության և արվեստի թանգարան


Ժամկետը ` 01-11-2024 - 01-02-2025
«Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» նախաձեռնությունն այս անգամ կյանքի կկոչվի Եղիշե Չարենցի անվան
Գրականության և Արվեստի Թանգարանի և վերջինիս մասնաճյուղերի համար։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը նոր շրջանի (18-21րդ դարեր) հայ մշակույթի՝ գրականության, կինոյի, թատրոնի, երաժշտության խոշորագույն պահոցն է աշխարհում:

ԳԱԹ-ը ներառում է մի քանի մասնաճյուղ՝
  • Ակսել Բակունցի տուն-թանգարան
  • Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
  • Պերճ Պռոշյանի տուն-թանգարան
  • Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
  • Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Արդեն 3-րդ անգամ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ-ը աջակցում է մշակութային կառույցներին կիրառել նորարար լուծումներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ նպաստելով վերջիններիս էներգաարդյունավետ գործունեությանը և ընձեռնելով կայուն զարգացման նոր հնարավորություններ։

«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ «Եղիշե Չարենցի Անվան Գրականության և Արվեստի Թանգարանի» մասնաճյուղերից երկուսի՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանի և Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի տանիքներին կտեղադրվեն 28 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգեր։
 
Աշխատանքների իրականացումը այս անգամ վստահել ենք ոլորտի առաջատար ընկերություններից մեկին՝ «Օպտիմում Էներջի» ընկերությանը։ Կայանը տարեկան կարտադրի շուրջ 34 000 կՎտ*ժ էլեկտրաէներգիա, ապահովելով մոտ 1,550,000 ՀՀ դրամ խնայողություն, որը կօգնի թանգարանին սեփական էներգետիկ կարիքները արևային էներգիայի միջոցով հոգալուն, իսկ խնայողությունը կուղղվի պահպանության պայմանների բարելավմանը: