Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության՝ Ա․ Խաչատրյանի տուն-թանգարան


Ժամկետը ` 14-12-2023 - 17-01-2024

«Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» նախաձեռնությունը շարունակվում է։
«Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի» տանիքին կտեղադրվի 20,71 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ և կարդիականացվի լուսավորության համակարգը։

Տոնելով հիմնադրման 5-րդ տարելիցը` ԷՀԳ-ն որոշել է աջակցել իր հիմնական նախագծերի մշակութային շեշտադրմանը`«Արևային էներգիան ի շահ մշակութային ժառանգության» ծրագրին, հատկանշական դարձնելով այն նաև Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանական տարվա առիթով:
Նախաձեռնության նպատակն է աջակցել հայկական մշակութային ժառանգության օբյեկտին ՝ գործելու ավելի կայուն և էներգաարդյունավետ, ապահովելու ֆինանսական կայունություն և դառնալ ավելի գրավիչ այցելուների համար: Ծրագիրը ուղղված է նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

Հավատարիմ լինելով կայուն զարգացման իրենց ռազմավարությանը՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» և «Հայաստանի էլեկտրական ցանցերը» իրականացնում են մի շարք ծրագրեր, որոնք խթանում են էներգախնայողությունը, նպաստելով կայուն տնտեսության կառուցմանը: Հետևելով այդ ռազմավարությանը նպատակ է դրվել այս ծրագրի միջոցով աջակցել հայկական մշակութային ժառանգության օբյեկտին:
Շարունակելով համագործակցությունը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ՝ «Արամ Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տանիքին նախատեսվում է կառուցել 20,71 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան և արդիականացել թանգարանի լուսավորության համակարգը։ Աշխատանքների իրականացումը վստահվել է «Սոլար Էյ Էմ» ընկերությյանը։

Կայանը տարեկան կարտադրի շուրջ 29 000 կՎտժ էլեկտրաէներգիա, ապահովելով մոտ 1,550,000  ՀՀ դրամ խնայողություն, որը կօգնի թանգարանին սեփական էներգետիկ կարիքները արևային էներգիայի միջոցով հոգալուն, իսկ խնայողությունը կուղղվի կոմպոզիտորի ստեղծագործությունների նոտաների հրատարակմանը: