Արցախը 112,5 ՄՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր է կորցրել

13 Jan 2021

Պատերազմի հետևանքով Արցախը 112,5 ՄՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր է կորցրել

Պատերազմի հետևանքով Արցախը 112,5 ՄՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր է կորցրել, այդ թվում՝
  • Սարսանգի ՀԷԿ-ը` 50 ՄՎտ;
  • 4 ՀԷԿ` 12-13 ՄՎտ;
  • 1 ՀԷԿ` 12 ՄՎտ:
Արցախի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 ՄՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր, սակայն արդյունքում մնացել են 75 ՄՎտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր:
2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր Արցախից ՀՀ ներկրել 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն այն կփոխարինվի ՀՀ ներքին ռեսուրսներով արտադրված էլեկտրաէներգիայով։
Արցախում, բացի Մարտունու շրջանից, էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնված է: Ցավոք պետք է նշենք, որ Արցախում արտադրվող էլեկտրաէներգիան չի բավարարում ամբողջ բնակչությանը: