Արևային էներգետիկան՝ Հայաստանի Սյունիքում

20 Feb 2020

Մարզում նախատեսվում է իրականացնել մի շարք «արևային» ծրագրեր

Այսօր արևաշատ Սյունիքի մարզը գտնվում է արևային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման ակտիվ շրջանում՝

  • 2019 թվականին Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքում՝ Շիկահող արգելոցի հարակից 1 համայնքում ամբողջովին անվճար տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։
  • Ինչպես նաև 2019 թվականին դրամաշնորհային միջոցներով Ագարակի դպրոցում տեղադրվել է արևային ՖՎ կայան, ինչը թույլ է տվել խնայել տարեկան մոտ 3 մլն դրամ հոսանք:

Իր հարցազրույցում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ նախատեսվում է՝

  • Արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայան տեղադրել Մեղրու տարածաշրջանի բարձրլեռնային 2 գյուղում, որպեսզի դրանք ապահովվեն հոսանքով և լուծվի ջրի տաքացման խնդիրը:
  • Եվս 3 գյուղում՝ մոտ 150 տնային տնտեսությունում, կրկին անվճար տեղադրել ջրային տաքացուցիչներ, ինչի արդյունքում կնվազեցվի շրջակա անտառային տարածքների վրա ճնշումը:
  • Առաջիկայում իրականացնել Կապանի հոգեբուժարանի արևային ֆոտովոլտային կայանով վերազինում, ինչը հետագայում զգալիորեն կնվազեցնի իրենց օպերացիոն ծախսերը:
  • Եվս մեկ յուրօրինակ էներգախնայող տարբերակ՝ էկոլոգիապես մաքուր բրիկետների և պելետների արտադրություն կազմակերպում։ Դա նույնպես կարող է գյուղերում լուծել ջեռուցման հարցը: Ի դեպ, այս ծրագրի համար կծախսվի մոտ 150-200 հազար եվրո։

Ընդհանուր անդրադարձ կատարելով Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտին, «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմանդրամի կողմից ուրախությամբ ուզում ենք նշել 2018թ համեմատությամբ 2019թ-ին արձանագրված աճը՝ ՀԷՑ-ին միացված ինքնավար արտադրող արևային կայանների քանակը ավելացել է 1226-ով (24999,38 կՎտ-ով):