ԷՀԳ-ն և OPIC-ը կհամագործակցեն ներդրումային ծրագրերի ուղղությամբ
28 Sep 2018
Հանդիպմանը քննարկվել է OPIC-ի և ԷՀԳ-ի միջև համագործակցության պոտենցիալը:
2018թ․-ի Սեպտեմբերի 28-ին «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի գլխավոր տնօրեն պարոն Հայկ Հարությունյանը արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանի և իր թիմի հետ մայրաքաղաք Վաշինգտոնում։
Հանդիպմանը քննարկվել է OPIC-ի և ԷՀԳ-ի միջև համագործակցության պոտենցյալը, ինչպես նաև Կորպորացիայի մասնակցության հեռանկարները Հայաստանի էներգետիկ համակարգում առկա ներդրումային ծրագրերին։
Պրն․ Հարությունյանը ներկայացրել է երկրի ներդրումային միջավայրը, ինչպես և հնարավորությունները էներգետիկայի ոլորտում․ «Վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացումը OPIC-ի գործունեության առաջնահերթ ուղություններից է: Մենք եկել ենք համաձայնության, որ ԷՀԳ ծրագրերի փաթեթ կկազմի և կհամագործակցի OPIC-ի հետ ներդրումային ֆոնդ հիմնադրելու ուղղությամբ և համախմբելու տարբեր ներդրումային հնարավորությունները Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում», - հայտնում է պարոն Հայկ Հարությունյանը: