Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանի տեղադրում՝ Լոռիում

09 Oct 2019

Մարզպետարանի շենքին կից կտեղադրվի էլեկտրական լիցքավորման կայան

Ս/թ ամռանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 9-ին կնքվեց նվիրաբերության պայմանագիր «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամի՝ ի դեմս գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանի, և Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի միջև, որի համաձայն հիմնադրամը «Plug.am էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանի սեփականությանն է հանձնում էլեկտրական լիցքավորման կայան:

Պայմանագիրը կնպաստի Հայաստանում էներգետիկայի ոլորտի առաջընթացին և էլեկտրամոբիլների քանակի ավելացմանը: Հանդիպման ընթացքում նշվեց նաև, որ նախատեսվում է ևս երկու կայանի տեղադրում՝ Սպիտակի ճանապարհային կայանին կից և Ալավերդի քաղաքում: