Հայաստանում էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների ցանց կստեղծվի

07 Dec 2018

Մեկնարկել է Plug.am ծրագիրը․ 2019թ․-ին էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների ենթակառուցվածքներ կստեղծվեն Հայաստանում

«Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամը ՄԱԶԾ ԳԷՀ Փոքր Դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ մեկնարկում է Plug.am ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել էլեկտրական մեքենաների լիցքավորման ենթակառուցվածքները, խթանելով էլեկտրոմոբիլների շուկայի զարգացմանը Հայաստանում։

Նախատեսվում է ստեղծել լիցքավորման կայանների ցանց, կազմված 2-րդ մակարդակի 7-22 կՎտ հզորությամբ 23  լիցքավորման կայաններից որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում։  

Ծրագրի նպատակներից է նաև նպաստել CO2 արտանետումների կրճատման գլոբալ մարտահրավերներին և Փարիզի համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին․ մեկ մեքենայի միջին հաշվարկներով տարեկան 4,6 տոննայով կարող են կրճատվել CO2 արտանետումները։ 

«Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամը կարևորում է և պատրաստակամ է աջակցել ՀՀ Կառավարության ձեռնարկած քայլերին օրենսդրական դաշտում՝ միտված խրախուսելու էլեկտրոմոբիլների քանակական աճին։ 

Plug.am ծրագրի նպատակները համահունչ են ՀՀ կառավարության առաջնահերթություններին, ինչի ապացույցն է նշված նախարարությունների դրական գնահատականերն ու աջակցության պատրաստակամությունը․

  • ՀՀ բնապահպանության նախարարություն
  • ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն
  • ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն
  • ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
  • ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն

Գաղտնիք չէ, որ ենթակառուցվածքների, ինչպես նաև համապատասխան PR արշավների և տեղեկատվական հոսքերի բացակայությունը ոլորտի կայուն զարգացման լրջագույն մարտահրավերներից են։ Plug.am ծրագիրը միտված է ստեղծել և զարգացնել ենթակառուցվածքներ, իրականացնել տեղեկացվածության մակարդակի բարձրացման և կարողությունների զարգացման արշավներ։