Եվրոպայի օրերը՝ Դիլիջանում
18 May 2019
«Էներգետիկայի Հայկական Գործակալություն» հիմնադրամի կողմից իրականցվող «Լուսավոր Սահման» ծրագիրը ներկայացված էր Դիլիջանում անցկացվող Եվրոպայի Օր միջոցառմանը
Այսօր, Մայիսի 18-ին, Եվրոպայի օրը Դիլիջանում էր: Էներգետիկայի Հայկական Գործակալություն հիմնադրամի կողմից իրականցվող Լուսավոր Սահման ծրագիրը ևս ներկայացած էր միջոցառմանը: ԷՀԳ հիմնադրամը ներկայացավ մեծ կազմով՝ բաղկացած ծրագրի ընթացքում էներգախնայողության և էներգաարդյունավետության դասընթացներին և բուն լեդաֆիկացմանը մասնակցած կամավորներից և ԷՀԳ հիմնադրամի աշխատակազմից: Նրանք ներկայացնում էին ծրագիրը, մինչ այժմ գրանցած արդյունքները, պատմում լեդ լամպերի էներգաարդյունավետության ու էներգետիկ համակարգի զարգացումների մասին: Ծրագրի ներկայացումը ինտերակտիվ էր, քանզի հյուրերը տեղում հատուկ սարքերի ու բանաձևերի միջոցով կարողանում էին համեմատական անցկացնել շիկացման և լեդ լամպերի էներգաարդյունավետության և խնայողության միջև: Ծրագրի այս փուլում Տավուշի մարզի սահմանամերձ Կոթիի և Բերդավանի բոլոր տնային տնտեսություններին տրամադրվեցին հնգական լեդ լամպեր: Արդյունքում 1350 տներին տրամադրվեց 6750 լեդ լամպեր:
«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ.-ից իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU Armenia) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Eurasia Partnership Foundation-Armenia) ՔՀ Կամուրջ ծրագրի (Bridge for CSOs) շրջանակներում՝ Եվրոպական միության (European Union in Armenia) ֆինանսավորմամբ:
«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ:
Այս տարի ևս Եվրոպայի օրերի շրջանակում բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն ունեցան իմանալու ավելին Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթանալու ծրագրերի ձեռքբերումներին, վայելելու լավ երաժշտություն, մասնակցելու տարբեր մրցույթների ու ստանալու բազմաթիվ անակնկալ նվերներ: Ներկաներին ողջունեցին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: