Հայկ Հարությունյան․ Վերականգնվող էներգետիկան ապագա չէ, այլ՝ ներկա

06 Dec 2018

Հայկ Հարությունյանը կոչ է արել ԵՄ Արևելյան Գործընկերության Բիզնես ֆորում 2018 մասնակիցներին ներդրումներ կատարել Հայաստանում

«Էներգետիկայի Հայկական Գործակալության» Խորհդրի նախագահ Հայկ Հարությունյանը դեկտեմբերի 6-ին մասնակցել է Վիեննայում կայացած ԵՄ Արևելյան Գործընկերության Բիզնես ֆորում 2018-ին։

Հայկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման ուղենիշներն ու վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության զարգացման իր տեսլականը։

Քննարկվել են նաև Հայաստանում մասնավոր հատվածի կայացվածության կարևորությունն ու օրենսդրական կարգավորումները։ Հ․ Հարությունյանը նշել է, որ Հայաստանն ունի աշխարհում ամենաառաջադեմ օրենսդրական կարգավորումները «net metering» համակարգով փոխհոսքերի իրականացման ուղղությամբ, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական (մինչև 150 կՎտ) և իրավաբանական անձանց (մինչև 500 կՎտ) դառնալ ինքնավար էլեկտրական էներգիայի արտադրողներ սեփական կարիքները բավարարելու համար։

Խոսվել է նաև խելացի ցանցերի ու խելամիտ սակագնային քաղաքականության, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի պահանջարկի զարգացման մասին։ Ներկայացվել ԷՀԳ հիմնադրամի տեսլականը կայուն զարգացման հիմքերի ու էներգետիկ անկախության հենասյուների առնչությամբ։

Հայկ Հարությունյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտում առկա ներդրումային հնարավորություններն ու դահլիճում ներկայացված բիզնես համայնքի ներկայացուցիչներին և ներդրողներին կոչ է արել գալ Հայաստան և ներդրումներ անել։

Տեսանյութը դիտել այստեղ: