Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում կայացավ "Լուսավոր Սահման" ծրագրի դասընթացը

02 Apr 2019

ԲՈՒՀ-երում հաջողությամբ շարունակվում է «Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն․ «Լուսավոր Սահման» ծրագրի դերը» խորագրով դասընթացների շարքը։

Մարտի 28-ին «Էներգետիկայի Հայկական Գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի «Լուսավոր Սահման» (Լուսավոր Սահման - Bright Border) ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվեց հերթական դասընթացը:

Դասընթացին մասնակցում էին ոլորտով հետաքրքրված ուսանողներ, ովքեր նախապես գրանցվել էին դասընթացի համար` ապագա էներգետիկներ, տնտեսագետներ և այլն: Փորձագետի հետ նրանք քննարկեցին և հարստացրին իրենց գիտելիքները Հայաստանի Էներգետիկ համակարգի, վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության ոլորտի ընդհանուր զարգացման հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև զարգացրին իրենց կարողությունները լուսադիոդային (LED) լամպերի՝ որպես էներգախնայողության գործիք օգտագործման առավելությունների առնչությամբ։

Ուսանողները ծանոթացան «Լուսավոր Սահման» ծրագրի նպատակներին, կատարված աշխատանքին և հետագա գործունեության նախագծին՝ հաշվի առնելով սոցիալական պատասխանատվության կարևորությունը։

Առաջիկայում ուսանողներից կազմված կամավորական խմբերը հնարավորություն կունենան մասնակցելու սահմանամերձ համայնքներում լամպերի տրամադրման և հանրային իրազեկման գործնական միջոցառումներին։

«Լուսավոր Սահման» ծրագիրը 2018թ․դեկտեմբերի 1-ից 6 ամիս ժամկետով՝ մինչև 2019թ․ հունիսի 1-ը իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Լուսավոր սահման» ծրագրի գործընկերն է «Երիտասարդ Ինժեներների Ասոցիացիա» ՀԿ: