Հիմնադրամը հովանավորեց «Երազանքի Ճամբար» նախաձեռնությունը

28 Aug 2019

Այս տարի «Երազանքի Ճամբար» նախաձեռնությանը միացել է նաև «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը

Ներկայումս հայաստանում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնց երեխաները հնարավորություն չունեն դուրս գալ իրենց համայնքներից, ճանաչել աշխարհը ընտանիքից և իրենց իսկ սոցիումից դուրս: Վորլդ Վիժն ընկերության նախաձեռնությամբ ամեն տարի անց է կացվում «Երազանքի ճամբարը», որը ամբողջ Հայաստանից ամբարում է երեխաներին մեկ հարկի տակ և նրանց հնարավորություն է ընձեռում հեքիաթային օրեր անցկացնել իրոք երազանքի ճամբարում, շփվել իրենց նման երեխաների հետ, ինչպես նաև ստանալ կենսական անհրաժեշտության գիտելիքներ, որոնք խիստ արդիական են ներկայիս աշխարում: Գիտելիքները շատ բազմազան են՝ տարրական հիգիենայի կանոններից սկսած, մինչև համացանցից օգտվելու ապահովության կանոններ և երեխաների իրավունքների պաշտպանություն:

Բնականաբար, հազարավոր երեխաների կյանքի մի փոքրիկ հատվածը հեքիաթի վերածելու և գիտելիքներ մատուցելու գործում, որոնք այլևս ամբողջ կյանքում երեխայի սեփականությունն են լինելու, Վորդլ Վիժնին պետք են վստահելի գործընկերներ: Այս տարի այս հրաշք գաղափարին միացավ «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամը: Հիմնադրամը «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ միասին հովանավորեց 20 երեխաների մասնակցությունը 7-օրյա ճամբարին, ինչպես նաև կազմակերպեց դասախոսություն էլեկտրական էներգիայի ստացման ժամանակակից մեթոդների մասին, որի հիմնական շեշտադրումը էներգիայի ստացումն է հնարավորինս էկոլոգիապես մաքուր տարբերակներով, ինչպես նաև երեխաներին մատուցվեցին կենցաղային պայմաններում էլ. Էներգիայի և ջրի խնայողության հիմնական կանոնները:

Վերջում երեխաներին բաժանվեցին հուշաթերթիկներ հոսանքի և ջրի խնայողության հուշումներով: