Կառուցվելու է «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան

05 Jan 2021

Կայանի կառուցման նպատակով առաջիկայում ՀՀ կառավարությունը մրցույթ կհայտարարի

Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում կկառուցվի «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որի կառուցման ծրագիրը ՀՀ կառավարությունը հաստատել էր մայիսի 21-ի նիստում՝ հիմք ընդունելով «Մասդար Արմենիա» ընկերության ներդրումային ծրագիրը։
Կայանի կառուցման նպատակով առաջիկայում ՀՀ կառավարությունը մրցույթ կհայտարարի: Արևային հզոր կայանի կառուցումը կհանձնվի առավել ցածր գնային առաջարկ առաջարկող ընկերությանը։ Մրցույթի նախաորակավորման փուլը հաղթահարել են երեք ընկերություններ՝

  •  "Hydrochina Corporation" LLC
  • "Gazprom Energoholding" LLC
  • "Abu Dhabi Future Energy Company" PJSC (Masdar)