Լեդաֆիկացվեց հերթական սահմանամերձ Սևքար գյուղը

09 Nov 2019

«Էներգետիակայի հայկական գործակալություն» հիմնադրամի կողմից իրականացվող «Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրի շրջանակում ևս մեկ սահմանամերձ գյուղ լեդաֆիկացվեց

Ուրախ ենք հայտնել, որ  «Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրի շրջանակում ևս մեկ սահմանամերձ գյուղ լեդաֆիկացվեց: Սույն թվականի նոյեմբերի 9-ին այցելեցինք ՀՀ Տավուշի մարզի Սևքար սահմանամերձ համայնքի բնակիչներին:
«Էներգետիակայի հայկական գործակալություն» հիմնադրամի «Լուսավոր Սահման» բարեգործական ծրագրի այս փուլը  իրականացվել է «Ընտանիքը`ընտանիքին» նախաձեռնության հանգանակությունների և «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էնեգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամի ենթադրամաշնորհի աջակցությամբ:
Հիմնադրամի անունից շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին և մասնակից դարձան սոցիալական պատասխանատվության այս առաքելության իրականացմանը սահմանամերձ գյուղերում: Մասնավորապես, շնորհակալ ենք «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամին, Սևքարի համայնքապետարանին, «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ-ին, բուհերի և ավագ դպրոցների մեր սիրելի կամավորներին, «Ընտանիքը`ընտանիքին» նախաձեռնության նվիրատուներին:

Հիշեցնենք, որ 33000-ից ավել բարձր որակական հատկանիշներ ունեցող, լաբորատոր ստուգաչափում անցած և 3 տարի երաշխիքային ժամկետ ունեցող LED լամպեր արդեն իսկ տրամադրվել են ավելի քան 6600 ընտանիքների, որոնք բնակվում են 30 սահմանամերձ համայնքներում: Միջին հաշվարկներով էներգախնայողությունը 30 համայնքներում տարեկան կտրվածքով կազմում է ավելի քան 4.3 մլն կՎտժ (195 մլն ՀՀ դրամ):

Սևքար համայնքը տեղակայված է ՀՀ պետական սահմանից 6 կմ հեռավորության վրա: Համայնքի զբաղեցրած տարածքը կազմում է 4790 հա: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝ անասնապահություն և այգեգործություն: